Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եզրափակչում՝ Իսպանիա-Գերմանիա

Եզրափակչում՝ Իսպանիա-Գերմանիա
30.06.2017 | 12:01

Լեհաստանում անցկացվող մինչև քսանմեկ տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ խաղերում հանդիպեցին Իսպանիայի ու Իտալիայի, Անգլիայի ու Գերմանիայի ֆուտբոլային ընտրանիները: Առաջինում անկասելի է եղել Մադրիդի «Աթլետիկոյի» սան Սաուլը, որը երեք անգամ գրավել է իտալական ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղ Ջանլուիջի Դոնարումայի դարպասը (խաղն ավարտվել է 3:1, իտալացիներից գոլի հեղինակ է դարձել Ֆեդերիկո Բերնարդեսկին):
Եզրափակչում իսպանացիների մրցակիցը կլինի Գերմանիայի ընտրանին, որը դրամատիկ պայքարում կարողացավ հաղթահարել անգլիացիների արգելքը: Նկատենք, որ այս դիմակայության չորս գոլերն էլ հավասարապես են «բաշխվել» մրցակցության երկու կեսերի վրա (Իսպանիա-Իտալիա մրցակցությունում դրանք խփվել են հանդիպման բացառապես երկրորդ կեսին): Լրացուցիչ խաղաժամանակը ոչ մեկին չի բերել առավելություն, հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով՝ 3:4:


Եզրափակչում գերմանացիների նկատմամբ իսպանացիների հաղթանակը վերջիններիս համար կլինի հինգերորդը: Այս ցուցանիշով նրանք կկարողանան հավասարվել իտալացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ